«ԱրմենՏել»-ի բաժանորդները կարող են շփվել «ВКонтакте» սոցիալական ցանցում SMS հաղորդագրությունների միջոցով

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ այսուհետ շարժական կապի բաժանորդները հնարավորության ունեն ստանալ հաղորդագրություններ և տեղադրել նոր գրառումներ «ВКонтакте» սոցիալական ցանցում SMS հաղորդագրությունների միջոցով: «ВКонтакте» SMS ծանուցում» նոր ծառայությունը թույլ է տալիս Beeline հետվճարային և կանխավճարային համակարգի բաժանորդներին անվճար ստանալ անձնական  հաղորդագրություններ և նորությունների ծանուցում SMS հաղորդագրությունների միջոցով:

«ВКонтакте» SMS ծանուցում» ծառայությունից օգտվելու համար օգտատերը սոցիալական ցանցի իր անձնական էջում պետք է ակտիվացնի «SMS-ծանուցում ստանալու» հնարավորությունը «Իմ կարգավորումներ» բաժնում: Այդ նույն  էջում կարելի է ինքնուրույն կարգավորել SMS-ծանուցումներ ստանալու պարբերականությունը և ժամերը:

«ВКонтакте» SMS ծանուցում» ծառայության ակտիվացումն անվճար է: Ծառայությունը հնարավորություն է տալիս օգտվողին պատասխանել անձնական հաղորդագրություններին պատասխան SMS-ի միջոցով: Օգտատերը կարող է թարմացնել պատի գրառումը` ուղարկելով տեքստը 4310 համարին: Բոլոր ուղարկված SMS հաղորդագրությունները տարիֆիկացվում են 9 դրամ արժեքով:

«ВКонтакте» SMS ծանուցում» ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: