«Կասպերսկու լաբորատորիան» կազմել է 2012թ. երրորդ եռամսյակում կիբերվտանգների զարգացման մասին հերթական զեկույցը: Ընկերությունն այս եռամսյակում հայտնաբերել և վնասազերծել է 1 347 231 728 վնասակար օբյեկտ:
«Կասպերսկու լաբորատորիան» իր զեկույցում հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ օգտագործողներն ամենից շատ են դառնում ինտերնետային վիրուսների «զոհ»: Հայաստանն այս ցանկում կրկին առաջատար դիրքերում է՝ 3-րդը Տաջիկիստանից և Ռուսաստանից հետո:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում այս կապակցությամբ գրում է, որ ակնհայտ են Հայաստանի՝ այս ցանկում կրկին հայտնվելու պատճառները, քանի որ ինտերնետ օգտագործողների կտրուկ աճ կա և բացակայում է ինտերնետից օգտվելու մշակույթը, կրթությունը: Բացի դրանից, ըստ փորձագետի, պատճառ կարող է հանդիսանալ ոչ արտոնագրված ծրագրային ապահովման օգտագործման բարձր մակարդակը:
Նշենք, որ «Կասպերսկու լաբորտորիան» այս ցանկը կազմել է՝ հաշվելով հակավիրուսային ծրագրի ակտիվացում-զգուշացումները: