Orange-ն առաջարկում է Ինտերնետ Հիմա մոդեմը 1 դրամով

Այսօրվանից Orange-ն առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող ինտերնետ մոդեմն ընդամենը 1 դրամով` 1 տարով բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմա 9 000, 11 000 կամ 20 000 սակագնային պլաններից որևէ մեկին: Մոդեմը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության` 22 000 դրամով:

Ինտերնետ Հիմա 6 000 սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում բաժանորդներին կտրամադրվի 14.4 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը 1 դրամով: Նոր մոդեմը կարող են ձեռք բերել  նաև 12 և ավելի ամիս Ինտերնետ Հիմայից օգտվող այն բաժանորդները, ովքեր չունեն ընթացիկ պարտավորություն:

Հիշեցնենք, որ Orange-ը միակ օպերատորն է Հայաստանում, որն առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող ցանց իր ողջ ծածկույթում և մինչև 42.2 Մբ/վ արագություն` Հայաստանի երեք մեծ քաղաքներում: