Այսուհետ Skype հնարավոր է մուտք գործել Facebook անունով

Թողարկվել է Skype տեսաչաթ-ծրագրի 6.0 տարբերակը Windows և OS X օպերացիոն համակարգերի համար: Այս մասին հայտնում է Skype-ի պաշտոնական բլոգը: Այսուհետ Skype կարելի է մուտք գործել Facebook սոցցանցի կամ Microsoft-ի ծառայությունների անունով և գաղտնաբառով: Նոր օգտագործողներն այս կերպ կշրջանցեն գրանցման գործընթացը:

Բացի դրանից, օգտագործողները հնարավորություն ունեն ուղարկել հաղորդագրություններ Hotmail-ի, Outlook.com-ի և Windows Live Messenger-ի կոնտակտներին անմիջապես Skype-ից: Հետագայում նախագծողներն ավելացնելու են Windows Live Messenger-ի կոնտակտների հետ տեսազանգի հնարավորություն: Skype-ը թարմացրել է իր ինտերֆեյսը և համալրվել 6 նոր լեզուներով: Իսկ Mac տարբերակն այսուհետ համատեղելի է Retina էկրանների հետ:

Հիշենք, որ Skype-ը 2011թ-ից պատկանում է Microsoft ընկերությանը: Հիշենք նաև, որ հոկտեմբերի 21-ից թողարկվել է Skype-ի Windows 8 տարբերակը: