«Օդնոկլասնիկի»-ն գործարկել է նոր ֆունկցիա

Այսուհետ «Օդնոկլասնիկի»-ի օգտագործողներին սոցցանցը խորհուրդ կտա, թե ինչ հետաքրքիր տեսանյութեր և երգեր կարելի է լսել և դիտել: «Երաժշտություն» ծառայության «առաջարկություններ» ֆունկցիան աշխատելու է հետևյալ կերպ. օգտագործողը իր սիրելի երաժշտությունը լսելիս կարող է սեղմել «նման» կոճակը, որից հետո «Օդնոկլասնիկի»-ն կառաջարկի նման երգեր: Այս ֆունկցիան հասանելի է լինելու նաև սոցցանցի iPhone ծրագրում, իսկ շուտով նաև Android և Windows Phone ծրագրերում:

Հիշենք, որ սոցցանցը գործարկել է «Երաժշտություն» ծառայությունը 2011-ին: Այն հնարավորություն է տալիս օգտագործողներին լսել և վերբեռնել կայք սիրելի երգերը, ստեղծել երգացանկեր և տեսներ ընկերների երգացանկերը:
Իսկ «Վիդեո» ծառայության «առաջարկություններ» ֆունկցիան ցուցադրում է նման վիդեոներ՝ հիմք ընդունելով վիդեոյի նշումները (tags) և անվանումը:

«Ես կարծում եմ, որ մենք ստեղծել ենք հարմար կայք՝ երաժշտություն լսելու համար և մենք շարունակում ենք նորույթներ ներկայացնել: Մեր նոր ծառայությունը նման է  Last.Fm-ին կամ Pandora -ին, որոնք այսօր տարածված են արևմուտքում»,- ասել է Mail.Ru Group-ի Սոցիալական ցանցեր գործարար-բաժնի ղեկավար Իլյա Շիրոկովը:

Աղբյուրը՝ մամուլի հաղորդագրություն