Facebook-ը փորձարկում է Timeline-ի նոր դիզայնը

Պատրաստ եղեք Facebook-ում նոր փոփոխության: Ձեր Timeline-ը շուտով կարող է ձևափոխվել: Ինչպես գրում է Mashable տեխնոբլոգը՝ հղելով insidefacebook.com-ին, աշխարհի հսկա սոցցանցը փորձարկում է նոր դիզայն՝ օգտագործողների էջերի համար: Նոր դիզայնում օգտագործողի բոլոր հրապարակումները երևում են մեկ սյունակով էջի ձախ մասում, իսկ գործունեությունը, ընկերները, check in վայրերը, կողմնակի ծրագրերը և մնացած բաժինները աջ մասում՝ ավելի նեղ սնյունակով:



Facebook-ն, առայժմ որևէ մեկնաբանություն չի տարածում սպասվող փոփոխության մասին:

Ներկայիս Timeline-ն, ինչպես գիտենք, օգտագործողների հրապարակումները ցույց է տալիս երկուս սյունակ ֆորմատով՝ տեղակայվող էջի աջ և ձախ մասերում: Երբ Timeline-ը նոր էր գործարկվել, արժանացել էր թե՛ բողոքների և թե՛ հավանությունների: