Gmail-ը ճանաչվել է աշխարհի ամենատարածված փոստային ծառայությունը

Google ընկերության Gmail-ը դարձել է ամենաճանաչված փոստային ծառայությունը 2012թ. հոկտեմբերի տվյալներով: Ըստ comScore հետազոտական ընկերության տվյալների, հոկտեմբերին Gmail-ն ուներ 287.9 միլիոն օգտագործող, մինչդեռ Hotmail-ը՝ 286.2 միլիոն: Երրորդ տեղում է Yahoo Mail-ը՝ 281.7 միլիոն օգտագործողով:

Սակայն ամերիկյան շուկայում Yahoo-ն հաղթում է Gmail-ին՝ ունենալով 76.1միլիոն օգտագործող Gmail-ի՝ 69.1 միլիոնի համեմատ:

Հիշեցնենք, որ Gmail-ը գործարկվել է 2004-ին: Google-ը պարբերաբար մշակում և զարգացնում է իր փոստային ծառայությունը՝ հավելելով նոր ֆունկցիաներ: Օրինակ, այսօրվանից արդեն հասանելի է նամակ ստեղծելու և պատասխանելու նոր ինտերֆեյսը: