Facebook-ում ամենից շատ քննարկվում է «Սենդի» փոթորիկը

Վերջին մի քանի օրում ԱՄՆ-ի Facebook օգտագործողների շրջանում ամենաշատ օգտագործվող արտահայտությունը “we are ok”-ն է (մենք լավ ենք): Այս մասին սոցցանցը հայտնում է մամլո հաղորդությամբ:

Սոցցանցը այս արտահայտության տարածում է կապում է Նյու Յորք ներխուժած «Սենդի» անունը կրող փոթորկի հետ: Բացի վերոհիշյալ արտահայտությունից, տարածված են նաև «Էներգիա» կամ «Էլեկտրանէներգիա» բառերը: Ինչպես հայտնի է, Նյու Յորքում միլիոնավոր մարդիկ հոսանքազրկվել են փոթորկի պատճառով:

Կան ևս մի քանի արտահայտություններ, որոնք հայտնվել են վերջին մի քանի օրվա թոփերում: Դրանք են՝ damage (վնաս), “hope everyone is ok” (հուսանք, բոլորը լավ  են), trees (ծառերը), safe (անվտանգ) և այլ արտահայտություններ:
Հիշենք, որ «Սենդի» փոթորիկը հասավ ԱՄՆ-ի ափերին հոկտեմբերի 30-ին: