«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 27մլն. դրամ է ներդրել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային

Մեկ տարի «Սինոփսիս Արմենիա», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան ստորագրել էին եռակողմ համաձայնագիր, որի հիման վրա ստեղծվել էր կրթական առաջին լաբորատորիան: Վերջինիս համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներդրել էր շուրջ 15մլն. դրամ, իսկ Սինոփսիս Արմենիան Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային (ԵԿՏԱ) անվճար տրամադրել էր էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական 20 փաթեթի հավաստագրեր: Նույն հիմունքներով  նույնքան հավաստագիր Սինոփսիսը տրամադրել է նաև այս տարի, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումը հասել է շուրջ 27մլն. դրամի: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

«Սինոփսիս»-ի կրթական մոդելի համաձայն, բակալավրի 2-րդ կուրսի ավարտին, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար գիտելիքներ ստացած ԵԿՏԱ ՏՏ ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողները, մրցութային կարգով կընդգրկվեն ծրագրում: Ընտրությունը կկատարվի «Սինոփսիս»-ի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի առաջատար մասնագետների և ԵԿՏԱ արհեստավարժ դասախոսների կողմից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հատկացրած ֆինանսական աջակցության շնորհիվ, լսարանային տարածքը կհամապատասխանեցվի արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին, այն կապահովվի համակարգչային տեխնիկայով, ինչպես նաև կհատկացվեն ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձն ու հավասարեցված այլ վճարներ: