«Օրանժ»-ի վաճառած 5 հեռախոսից 1-ը սմարթֆոն է

Այս տարի Հայաստանում լիովին վերափոխվել է սմարթֆոնների շուկան: Այս կարծիքն ունի «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Նրա խոսքով, ընկերությունն իր հատուկ առաջարկների շնորհիվ, սմարթֆոնները հասանելի դարձրեց բոլորին:

Այսօր Հայաստանում «Օրանժ Արմենիա»-ի գործունեության 3 ամյակի կապակցությամբ կայացած մամլո ասուլիսի ընթացքում Ֆրանսիս Ժելիբտերը նշեց, որ 2012-ի ընթացքում ընկերության վաճառած հեռախոսների 20%-ը սմարթֆոններ են եղել: Համեմատության համար, 2011-ին այս ցուցանիշը կազմում էր 8-9%: «Օրանժ»-ի տնօրենը նշեց, որ վաճառվող 5 հեռախոսից յուրաքանչյուր 1-ը սմարթֆոն է:

ittrend.am-ի հետ զրույցում, ընկերության մամլո պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ iPhone 5-ը Հայաստանում պաշտոնապես «Օրանժ»-ը կսկսի վաճառել մինչև 2012թ. տարեվերջ: