Կթողարկվի «Instagram»-ի վեբ տարբերակը

Ճանաչված բջջային ֆոտոծրագիր Instagram-ը շուտով կունենա նաև վեբ տարբերակ: Ընկերության պաշտոնական բլոգը հայտնում է, որ վեբ-տարբերակը հասանելի կլինի մի քանի օրից:

Սա նշանակում է, որ Instagram օգտագործողները էջերը հասանելի կլինեն նաև վեբ-տարբերակով՝ instagram.com կայքում: Բացի դրանից, վեբ-տարբերակում հնարավոր կլինի կատարել գրառումներ, մեկնաբանել և «հավանել» (like) լուսանկարները:

Հիշենք, որ Instagram-ը ֆոտոծրագիրը թողարկվել է 2010-ին՝ որպես IPhone, iPad և iPod touch ծրագիր: Իսկ 2012-ին թողարկվեց ծրագրի Android տարբերակը: Instagram-ի սեփականատեր Facebook ընկերության տվյալներով, այսօր Instagram օգտագործողների թիվը հասնում է 100 միլիոնի: