Բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ

«ԱրմենՏել» ընկերությունը բացել է նոր Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ Կոմիտաս 26 հասցեում: Նոր գրասենյակում կարող են սպասարկվել Beeline ֆիքսված և բջջային կապի բոլոր բաժանորդները, այդ թվում նրանք, ովքեր նախկինում սպասարկվել են Գյուլբենկյան 30 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Կոմիտաս 26 հասցեում գտնվող նոր գրասենյակը կաշխատի առանց հանգստյան օրերի. երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 20:00-ը, շաբաթ և կիրակի` 09:00-ից մինչև 18:00-ը: Beeline ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի բաժանորդները կարող են դիմել գրասենյակ զանազան հարցերով. միանալ ցանցին կամ սակագնային փաթեթին, կատարել վճարումներ, ստանալ հեռախոսազանգերի վերծանում և այլն:

Նշենք, որ 2012թ-ի նոյեմբերի 8-ի դրությամբ Կոմիտասի պողոտայում գործում է 2 Beeline գրասենյակ հետևյալ հասցեներում` Կոմիտաս 26 և Կոմիտաս 56: Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում է 82 Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 25-ը` մայրաքաղաքում: