Առաջին համակարգչային վիրուսը 29 տարեկան է

1983թ. նոյեմների 11-ին Հարավային Կալիֆորնիայի ուսանող Ֆրեդ Կոունը ստեղծել է ծրագիր, որը կարողանում էր վարակել համակարգիչը վիրուսով ամենաերկարը 1 ժամում:
Մեկ տարի անց նա ներկայացրեց աշխատանք, ուր պատմում էր ոչ միայն վիրուսների տարածման վտանգների մասին, այլև հակավիրուսային ծրագրերի հնարավոր ստեղծման մասին:

Առաջին վիրուսը հայտնվել է 1986թ-ին և վարակել է միայն սկավառակները: Վիրուսի անունն էր Brain: Իսկ առաջին հակավիրուսային ծրագիրը ստեղծվել է միայն երկու տարի անց՝ 1988-ին: