Facebook-ի “share” կոճակը կավելանա բջջային տարբերակում

Facebook սոցիալական ցանցը իր բջջային տարբերակում կավելացի «կիսել» (share) կոճակը, որը թույլ կտա կիսվել հետաքրքիր բովանդակությամն ընկերների հետ: Այս մասին գրում է TechCrunch-ը:

«Կիսել» կոճակը ամենապահանջված ֆունկցիաներից մեկը բջջային օգտագործողների շրջանակում, նշում է տեխնոբլոգը: Սոցցանցի բջջային տարբերակում «կիսել» կոճակը կհայտնվի թե՛ հղումների, թե՛ լուսանկարների, թե՛ վիդեոների և թե՛ կարգավիճակների համար: Այն կտեղակայվի «հավանել» (Like) և «մեկնաբանել» (Comment ) կոճակների կողքին:

Գործարկելով նոր ֆունկցիա, Facebook-ը նպատակ ունի բարձրացնել բջջային օգտագործողների հետաքրքրությունը սոցցանցի ծառայությունների նկատմամբ: