Android 4.2-ում նախագծողները «մոռացել են» դեկտեմբերը

Android օպերացիոն համակարգի 4.2 տարբերակում «Կոնտակտներ» (People) ծրագրի օրացույցում բացակայում է դեկտեմբեր ամիսը, հաղորդում է Android Police-ը: Անմիջապես նոյեմբեր ամսին հաջորդում է հաջորդ տարվա հունվարը: Այդ կերպ օրացույցում յուրաքանչյուր տարի 11 ամիս է: Նախագծողների կողմից թույլ տրված սխալի պատճառով անհնար է օրացույցում ավելացնել դեկտեմբերին ծնված ընկերների ծննդյան օրերը:

Մինչդեռ նույն Android 4.2-ի «Օրացույց» ծրագրում ոչ մի սխալ չկա. տարին 12 ամիս է: Android Police-ը գրում է, որ ՕՀ-ի նախագծողներն արդեն տեղեկացված են սխալի մասին: Սպասվում է, որ մոտական ժամանակում Android 4.2 օգտագործողներին հասանելի կլինի նոր թարմացումը, որը կվերացնի «Կոնտակտներ»-ի օրացույցի սխալը:

Հիշենք, որ Google-ը ներկայացրեց Android 4.2-ը հոկտեմբերի 29-ին: Առայժմ ՕՀ-ի նոր տարբերակով աշխատում են Nexus 4 սմարթֆոնը և պլաշետներ Nexus 7-ը և Nexus 10-ը: