Նոր առաջարկներ ՎիվաՍել-ՄՏՍ-ից` BlackBerry օգտագործողների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության բաժանորդները կարող են օգտվել նաև ընկերության կողմից BlackBerry ծառայությունների շարքում առաջարկվող BlackBerry® Social ծառայությունների փաթեթից:

Ծառայությունների նոր փաթեթը նախատեսված է բավարարելու Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների աճող թվի պահանջները:  BlackBerry Social ծառայությունների փաթեթը BlackBerry® սմարթֆոն օգտագործողներին թույլ է տալիս կապի մեջ մնալ սոցիալական ցանցերում` անսահմանափակ հասանելիություն ապահովելով մի շարք հարթակներում, այդ թվում` Facebook®-ում, Twitter®-ում և Flickr™-ում գտնվելիս: Այս փաթեթից օգտվողները կարող են իրենց ընկերների հետ կիսել կարգավիճակի թարմացումները, նշել նրանց նկարներում և շատ ավելին: Նաև կարելի է ակնթարթային հաղորդագրություններ փոխանակել BlackBerry® Messenger (BBM™)-ի միջոցով, որն իր 60 մլն բաժանորդների շնորհիվ համարվում է աշխարհում բջջային ամենամեծ սոցիալական ցանցերից մեկը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի տարածքում գործող 66 սպասարկման կենտրոններում առաջակում է BlackBerry սմարթֆոնների լայն տեսականի, որը կոչված է բավարարելու բաժանորդների` սոցիալական շփման օրեցօր աճող ամենատարբեր պահանջները: