Orange-ի գործարկել է շարժական խանութ

Այսօր Orange-ը հայտարարեց իր շարժական խանութի պաշտոնական մեկնարկի մասին: Orange-ի շարժական խանութը կմեկնի Հայաստանի մարզեր` հատկապես այն գյուղական բնակավայրեր, որտեղ ընկերությունը չունի խանութներ և որտեղ, Orange-ի ծառայություններից օգտվելու համար, բնակիչները ստիպված են լինում այցելել մոտակա քաղաք: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Orange-ի շարժական խանութը կազմակերպված է որպես լիարժեք խանութ, որտեղ այցելուներին կառաջարկվի Orange-ի ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաև ընկերության խանութներում ներկայացված հեռախոսների և համակարգիչների ընտրանին, աքսեսուարներ, 3G մոդեմներ և այլն: Այստեղից հնարավոր կլինի գնել նաև Orange-ի Խոսենք և Ամեն ամիս ձայնային ծառայությունների քարտեր, վերալիցքավորել հաշիվը և կատարել ամսական բաժանորդագրության վճարումները:

Orange-ի շարժական խանութում աշխատում են ընկերությունում երկար տարիների փորձ ունեցող հմուտ մասնագետներ, որոնք այցելուներին կտրամադրեն լիարժեք և պրոֆեսիոնալ խորհրդատվություն:

Orange-ի շարժական խանութն իր շրջայցը կսկսի Արարատի մարզի Մխչյան գյուղից, իսկ դեկտեմբեր և հունվար ամիսներին կայցելի Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի մարզերի գյուղեր: