Facebook-ը խզել է կապերը FarmVille-ի նախագծողի հետ

Facebook սոցիալական ցանցը խզել է սոցիալական խաղեր նախագծող Zynga ընկերության հետ իր երկամյա գործընկերության համաձայնագիրը: Այս մասին, հաղորդում է Reuters՝ հղելով ընկերությունների հայտարարությանը:

Ըստ նոր համաձայնագրի, Zynga-ն Facebook-ում կդառնա մնացյալ խաղ նախագծողներին իրավահավասար: Մասնավորապես, Zynga-ն չի կարողանա գովազդել իր կայքը Facebook-ում, իսկ օգտագործողները Zynga-ի կայքում խաղ խաղալիս չեն կարողանա «կիսել» իրենց միավորները սոցցանցի ընկերների հետ:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ երկու ընկերությունների միջև գործընկերության խզումը, Zynga-ի բաժնետոսմերը արժեթղթերի շուկայում 12%-ով արժեզրկվեցին, իսկ Facebook-ի բաժնետոմսերը արժեզրկվեցին 5%-ով:

Հիշենք, որ Zynga-ն աշխարհի առաջատար սոցիալական խաղեր նախագծող ընկերությունն է: Ընկերությունը եկամուտի 80%-ը ստանում է միայն Facebook-ում իր խաղերի ներդրման շնորհիվ: