Facebook-ը գործարկել է նոր ֆունկցիա

Facebook սոցիալական ցանցը գործարկել է նոր ֆունկցիա սմարթֆոն օգտագործողների համար: Facebook-ի բջջային տարբերակները համալրվել են Photo Sync ֆունկցիայով, որը հնարավորություն է տալիս սինխրոնիզացնել սմարթֆոնի լուսանկարները սոցցանցի հետ:

Սինխրոնիզացիայի արդյունքում օգտագործողի Facebook-ի էջում ստեղծվում է առանձին ֆոտոալբոմ, ուր տեղակայվում են սմարթֆոնի բոլոր լուսանկարները: Դրանք հնարավոր է դիտել, խմբագրել և ջնջել: Ֆոտոալբոմը տեսանելի է միայն օգտագործողի համար: Ցանկության դեպքում դրանք կարելի է հասանելի դարձնել նաև Facebook-ի ընկերներին:

Photo Sync-ի միջոցով սինխրոնիզացվող լուսանկարները պահպանվում են սոցցանցում մինչև 100Կբ ծավալով: Այս պահին  Photo Sync-ը հասանելի է Facebook օգտագործողների մեծ մասին: Այն աշխատում է Android և iOS ծրագրերում: