Афиша Mail.Ru-ն գործարկել է «Սերիալներ» բաժինը

Афиша Mail.Ru-ն հայտարարել է նոր «Սերիալներ» էջի գործարկման մասին: Այն կդառնա ռուսական ինտերնետ միջավայրի  ֆիլմերի հանրագիտարան:

Նոր էջում ներկայացված են լինելու սերիալների մասին հետաքրքիր, մշտապես թարմացվող տեղեկություններ: Օգտագործողները կկարողանան կարդալ սերիալների գլխավոր հերոսների և սյուժեի մասին տեղեկություններ, դիտել թրեյլերները, պաստառները, ծանոթանալ յուրաքանչյուր դրվագի կարճ բնութագրին: Կլինի նաև առանձին բաժին՝ «Լավագույն սերիալները»: Վերջիններս կընտրվեն ըստ օգտագործողների թողած դրական արձագանքների:

Էջը կունենա նաև որոնման հնարավորություն՝ ըստ ֆիլմի ժանրի և երկրի: Իսկ հետագայում Афиша Mail.Ru-ն հնարավորություն կընձեռի ոչ միայն կարդալ սերիալների մասին, այլև դիտել դրանք օնլայն:

Աղբյուրը՝ Mail.ru