Google Knowledge Graph-ը հասանելի է ռուսերենով

Google ընկերության «Գիտելիքների ցանց»-ը (Knowledge Graph) համալրվել է 7 լեզուներով՝ ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, իտալերեն, իսպաներեն, ճապոներեն:

Օրինակ՝ «Պյոտոր Առաջին» որոնելիս, օգտագործողները որոնման արդյունքների աջ մասում տեսնում է ամբողջական տեղեկություններ վերջինիս մասին՝ լուսանկարներով, կյանքի կարևոր իրադարձություններով և այլն:

Knowledge Graph-ը նկարագրում է մարդկանց, տեղանքները, առարկաները, աշխարհում գոյություն ունեցող հասկացությունները և այլն: Այս ծառայությունը որոնողական համակարգերի նոր ապագա սերունդն է: Նոր ինտերֆեյսը թույլ է տալիս հեշտությամբ անցնել մեկ օբյեկտից մյուսին՝ տրամաբանորեն իրար հետ կապված: Որպեսզի նման որոնումը հնարավոր դառնար, Google-ն իր համակարգին սովորեցրել է մոտ 570 միլիոն տարբեր հասկացություններ տարբեր լեզուներով: