Հայտնի են «ArmNet Awards 2012» մրցույթի հաղթողները

Ամփոփվեց «ArmNet Awards 2012» համահայկական վեբ-մրցույթը: Ժյուրիի անդամները հաղթողներին հանձնեցին գավաթներ պատվոգրերով: Մրցույթի Գլխավոր մրցանակին արժանացավ Մե՛նք ենք այս քաղաքի տերը նախաձեռնությունը: Ժյուրիի նախագահ Սամվել Մարտիրոսյանը հանձնեց գավաթը և պատվոգիրը նախաձեռնության ակտիվիստ Արթուր Ավթանդիլյանին:

Մնացյալ անվանակարգերում հաղթեցին՝

«Դիզայն և հարմարավետություն» ՝ www.bang2joom.com

«Նորարարություն» ՝ www.citybugs.am

«Տեխնիկական կատարում» ՝ www.e-payments.am

«Բովանդակություն» ՝ www.karabakhrecords.info

«Տարվա առաջընթաց»՝ www.menu.am

«Հասարակական ազդեցություն» ՝  www.onearmenia.org

Orange-ի հատուկ մրցանակ «Լավագույն բջջային հավելված»-ի հաղթողն է MyNews Mobile՝ Հանրային լրագրության հարթակի բջջային ծրագիրը:

SMS քվեարկության արդյունքում, «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող ճանաչվեց primierleague.am կայքը:

Ժյուրիի կողմից հատուկ մրցանակների արժանացան avc-agbu.org և ankakhutyun.am կայքերը:

Հիշենք, որ ArmNet-ը կոչված է գնահատել ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը:

«ArmNet» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը: Ինֆորմացիոն գործընկերն է ittrend.am-ը: Մանրամասները՝ նախագծի պաշտոնական կայքում www.armnetawards.am: