Facebook-ն անհասանելի էր տեխնիկական խաթարման պատճառով

Երեկ երեկոյան Facebook սոցիալական ցանցը տեխնիկական խոտանների պատճառով մոտ 30 րեպոյով անհասանելի էր դարձել օգտագործողների մի մասին համար, հաղորդում է The Next Web-ը:

Սոցցանցի ղեկավարությունը հայտնել է, որ խափանման պատճառը ընկերության «DNS-սերվերների ինֆրաստրուկտուրայում կատարվող փոփոխություններն էին»: Facebook-ի ադմինիստրացիայի խոսքով, խնդիրն արագ հայտնաբերվել է և կարգավորվել: Սոցցանցը հայցել է իր ներողությունը ստեղծված անհարմարության համար:

Բացի Facebook-ից, երեկ երեկոյան անհասանելի էին դարձել նաև Google ընկերության Gmail փոստային ծառայությունը, Google Drive ամպային ծառայությունը և Google Օրացույցը: Մոտ մեկ ժամ հետո վերոհիշյալ ծառայությունները վերականգնեցին իրենց աշխատանքը: Ինտերնետ-հսկայի ղեկավարությունը չի հայտնել խափանման պատճառների մասին, միայն ներողություն է հայցել օգտագործողներին: