Երևանում բացվել է Beeline բջջային կապի 2 կենտրոն

Երևանում բացվել են Beeline բջջային կապի նոր կենտրոններ, որոնք գտնվում են Տիգրան Մեծի պողոտա 36 և  Իսակովի պողոտա 3/7 հասցեներում: Բջջային կապի նոր կենտրոնները կաշխատեն երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 18:00-ը: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Նոր բջջային կապի կենտրոնների բացման գործընթացն իրականացվում է բաժանորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2012թ-ի նոյեմբերին: Բաժանորդները կարող են դիմել կենտրոններ Beeline բջջային կապին վերաբերող բոլոր հարցերով` SIM-քարտերի ձեռքբերում, սակագնային փաթեթի փոփոխում, բջջային ինտերնետի միացում և այլն: Beeline բջջային կապի կենտրոններում հաճախորդները կարող են ձեռք բերել նաև բջջային հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ և հեռախոսային պարագաներ:

Նշենք, որ 2012թ-ի դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 79 Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ և 5 Beeline բջջային կապի կենտրոն: Լրացուցիչ տեղեկատվություն գործող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների, ինչպես նաև  Beeline բջջային կապի կենտրոնների հասցեների վերաբերյալ կարելի է ստանալ www.beeline.am կայքից: