Facebook-ի Android տարբերակը դարձել է երկու անգամ ավելի արագ

Facebook-ը պաշտոնապես թողարկել է իր Android ծրագրի նոր՝ 2.0 տարբերակը, որը վերջապես սկսել է աշխատել արագ: Ինչպես նշում է ընկերությունն իր պաշտոնական բլոգում, նոր ծարգիրը երկու անգամ ավելի արագ է ցուցադրում լուսանկարները և նորությունների ժապավենի թարմացումները, ծանուցումները և այլ ֆունկցիաները:

Հիշենք, որ  Android ծրագրի նախորդ տարբերակների արագագործությունից օգտագործողները պարբերաբար դժգոհում էին: Ծրագիրը կարելի է թարմացնել Google Play-ից: