Twitter-ից հնարավոր կլինի ներբեռնել գրառումների պատմությունը

Twitter միկրոբոլգի որոշ օգտագործողներ հնարավորություն են ստացել ներբեռնելու իրենց բոլոր գրառումների (թվիթների) պատմությունը: Այս մասին հայտնում է The Next Web-ը:

Ինչպես գրում են Twitter օգտագործողները, այս ֆունկցիայի կոճակը տեղակայված է հաշվի կարգավորումների էջի ներքևում: Նրանց խոսքով, միկրոբլոգը նոր ֆունկցիայի մասին տեղեկացնում է էլ.փոստով: Թվիթների արխիվը ներբեռնվում է zip ֆորմատով:

Twitter-ի ադմինիստրացիան հայտնել է, որ փորձարկում է նոր գրառումների արխիվի ներբեռնման ֆունկցիան: Ընկերության ներկայացուցիչները առայժմ չեն նշում, թե երբ է նորարարությունը հասանելի լինելու բոլոր օգտագործողներին: