Instagram-ը կփոխանակվի օգտագործողների տվյալներով Facebook-ի հետ

Instagram ֆոտոծառայության կանոնները փոփոխություններ են կրել: Այժմ, ֆոտոծառայությունը կարող է փոխանակվել օգտագործողների տվյալներով Facebook սոցցանցի հետ: Այս մասին հայտնում է Instagram-ի պաշտոնական բլոգը:

Ինչպես նշում են Instagram-ի ներկայացուցիչները, փոփոխությունները կնպաստեն սպամի դեմ պայքարին, ինչպես նաև կօգնեն արագորեն շտկել ծագած որևէ խնդիր: Տվյալների գաղտնիության նոր քաղաքականությունը և կայքի օգտագործման նոր կանոնները կսկսեն գործել 2013թ. հունվարի 16-ից:

Հիշենք, որ այս նորարությունը Instagram-ի կարգավորումներում հայտարարվեց անմիջապես այն բանից հետո, երբ Facebook սոցցանցը որոշեց գործարկել տվյալների գաղտնիության նոր քաղաքականություն: Հիշենք նաև, որ Facebook սոցցանցը ձեռք բերեց  Instagram ֆոտոծառայությունը 2012թ. օգոստոսին: