Beeline բջջային բաժանորդների հաշվեկշիռն այլևս չի զրոյանա

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է վավերականության ժամկետների պայմանների փոփոխման մասին կանխավճարային համակարգի բաժանորդների համար:

Սկսած սույն թվականի դեկտեմբերի 20-ից բաժանորդի հաշվեկշռի գումարը վավերականության ժամկետի ավարտից հետո ոչ թե կզրոյանա այլ  «կսառեցվի»: Բաժանորդը կարող է այն օգտագործել հաջորդ լիցքավորումից հետո. լիցքավորված գումարին կավելանա նաև «սառեցված» գումարը: Օրինակ, եթե վավերականության ժամկետի ավարտից հետո բաժանորդի հաշվին կա 100 դրամ, ապա երբ վերջինս հեռախոսը լիցքավորի ևս 100 դրամով, նրա ակտիվ հաշվեկշիռը կկազմի 200 դրամ:

«ԱրմենՏել» ընկերության նոր նախաձեռնությունը նպատակ ունի դարձնել Beeline բջջային կապի ծառայությունն ավելի պարզ և հարմարավետ: Այս նախաձեռնությունը թույլ կտա մեր բաժանորդներին ավելի արդյունավետ օգտագործել իրենց բջջային հեռախոսի հաշվեկշիռը և անգամ երկարատև դադարից հետո վերականգնել իրենց հաշվի գումարը շարունակելով օգտվել Beeline բջջային կապի բարձրորակ ծառայություններից»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Եթե բաժանորդը չի լիցքավորում հաշվեկշիռը ավեի քան 90 օր, բաժանորդի քարտը կասեցվում է և առկա դրական մնացորդը զրոյացվում է: