Աշտարակում բացվել է «Ռոստելեկոմի» վաճառքի 2-րդ սրահը

Հայաստանում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո բացվել է կապի ծառայությունների երկրորդ վաճառքի սրահը Աշտարակ քաղաքում: Առաջին փուլում մանրածախ վաճառքն իրականացվելու է ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների մատուցմամբ, քիչ ուշ ծառայությունների շարքը կհամալրի նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունը: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

«2012թ. դեկտեմբերին  մեր ընկերությունը սկսում է կապի ծառայությունների վաճառքը ՀՀ տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո,_ասում է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: Կապի ծառայությունների առաջին վաճառքի սրահը բացվել է Աբովյան քաղաքում, իսկ այսօրվանից «Ռոստելեկոմ» ծառայություններից օգտվելու հնարավորություն են ստանում նաև Աշտարակ քաղաքի բնակիչները: Առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է բացելլ ևս նմանատպ 8 սրահներ հանրապետության տարբեր քաղաքներում:»

2012թ. դեկտեմբերից ընկերությունը հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում, իսկ 2013թ. առաջին եռամսյակում ընկերությունը պլանավորում է մուտք գործել վճարովի հեռուստատեսության  հայաստանյան շուկա:

Մինչև դեկտեմբերի 31-ը ինտերնետի փաթեթներից որևէ մեկին միանալու դեպքում բաժանորդները պետք է վճարեն 0  դրամ ամսավճար մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Իսկ հետագայում վճարումներն իրականացվելու են շուկայում ամենամատչելի պայմաններով (Ինտերնտետի սակագներ՝ 3 մբ/վ – 6000 դր./ամս., 7 մբ/վ – 7000 դր. /ամս., 10 մբ/վ – 9000 դր. /ամս., 15 մբ/վ – 12000 դր. /ամս):