«ԱրմենՏել»-ը մեկնարկել է նվազեցված գներով բջջային հեռախոսների վաճառք

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է նվազեցված գներով բջջային հեռախոսների վաճառքի մասին “Սուպերմիքս” կանխավճարային սակագնային փաթեթին միանալու և հաշվեկշիռը լիցքավորելու դեպքում:

Ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները, միանալով “Սուպերմիքս” սակագնային փաթեթին, կարող են ձեռք բերել “Samsung GT-S 680l2”, “Nokia E6”, “Nokia E72” բջջային հեռախոսներ 99980 դրամով, որից 50000 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին:

Այս առաջարկի շրջանակում Samsung GT-I 9001 բջջային հեռախոսը  կարող եք ձեռք բերել 150000 դրամով, որից 75000 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին: Samsung GT-B7722  բջջային հեռախոսի  արժեքը 79960 դրամ է, որից 40000 դրամը կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին: