Հայ նախագծողների հանրաճանաչ PicsArt ֆոտոծրագիրը հասանելի է iPhone-ների համար

Թողարկվել է PicsArt ֆոտոխմբագիր-ծրագրի iOS տարբերակը: Այս մասին հայտնում է TechChrunch-ը: Հիշենք, որ PicsArt-ը նախագծել է հայկական Socialin սթարտափ ընկերությունը 2011-ի նոյեմբերին: Այն Google Play-ում դարձել է ամենաճանաչված ֆոտոծրագիրը՝ նեռբեռնվելով ավելի քան 35 միլիոն անգամ:

PicsArt-ն ունի օրական 2 միլիոն ակտիվ օգտագործող: Այս մասին PicsArt-ի համահիմնադիր և գլխավոր տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը ասել է TechCrunch-ի հետ զրույցում:  Google Play ծրագրերի օնլայն խանութում PicsArt-ի վարկանիշը 4.7 է, անգամ հանրաճանաչ Instagram ծրագրի վարկանիշը (4.6)  զիջում է PicsArt-ին:

PicsArt-ն անվճար ֆոտոխմբագրման ծրագիր է: Այն պարունակում է բազմաթիվ գունային ֆիլտրեր, շրջանակներ, նկարների վրա գրելու, ֆոտոկոլաժներ պատրաստելու և այլ հնարավորություններ: Ծրագրի նոր iOS տարբերակը 90%-ով պարունակում է բոլոր այն ֆունկցիաները, որով օժտված է Android տարբերակը: Socialin-ն աշխատում է ծրագիրը պլանշետների հետ համատեղելի դարձնելու ուղղությամբ:

PicsArt-ի iPhone տարբերակը կարելի է ներբեռնել այստեղից: