Թե ինչպես են պատրաստվել «The Avengers» ֆիլմի վիզուալ էֆեկտները (վիդեո)

ILMVisualFX-ը հրապարակել է 5 րոպե տևողություն ունեցող տեսահոլովակ, ուր ցուցադրվում է, թե ինչպես են կատարվել «Վրիժառուները» (The Avengers) ֆիլմի վիզուալ էֆեկտները: Ինչպես պարզ է դառնում տեսանյութից, ամբողջ Նյու Յորք քաղաքը պատրաստվել է համակարգչի միջոցով: Ընկերությունը մեկնաբանել է, որ օգտագործել է ILM Zeno ծրագիրը մոդելավորման համար, Maya-ն՝ անիմացիայի և ֆիլմի մեծ մասը ստացել է Pixar Renderman-ով: