ՎիվաՍել-ՄՏՍ-ը Ամանորի նախաշեմին սպասարկել է ավելի քան 18մլն. զանգ

Ամանորի նախաշեմին` 2012թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր), ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3,617,584, իսկ 2013 թ. հունվարի 1-ին` 2,773,136 կարճ հաղորդագրություն: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 18,962,779, իսկ 2013-ի հունվարի 1-ին ևս 19,889,200 զանգ:

Ընդհանուր առմամբ` 2012 թվականի դեկտեմբերի 31-ին և 2013թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6,390,720 կարճ հաղորդագրություն և 38,851,979 զանգ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է մոտ 4 տոկոսով: