Հունվարի 15-ին Facebook-ը հնարավոր է ներկայացնի բրենդային սմարթֆոն

Հունվարի 15-ին տեղի կունենա աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ի մամլո միջոցառումը: Ըստ ինտերնետում շրջանառվող լուրերի՝ սոցցանցը ներկայացնելու է աշխարհին բրենդային Facebook սմարթֆոն:

Լուրերը նշում են նաև, որ սարքը սոցցանցի համար արտադրել է թայվանական HTC ընկերությունը: Սակայն սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ավելի վաղ հերքել է այս լուրը և շարունակում է հերքել՝ համարելով այս քայլը ռազմավարական սխալ քայլ:

Սակայն մի շարք լրատվամիջոցներ, որոնց թվում է նաև տեխնոբլոգ TechCrunch-ը, հղելով իրենց ներքին աղբյուրներին, շարունակում են պնդել, որ սոցցանցն իսկապես հանդես կգա բրենդային սմարթֆոնով: