Ucom-ը Երևանի դպրոցներին կտրամադրի մինչև 20Մբ/վ ինտերնետ

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելել է «Յուքոմ» ընկերության գրասենյակ և հանդիպել տնօրեն Հայկ Եսայանին: Նախարարը ծանոթացել է ընկերության նորարարական ծառայություններին և աշխատանքային գործընթացին: Քննարկվել են նաև ՀՀ դպրոցներին «Յուքոմ» ընկերության կողմից տրամադրվող ինտերնետային ծառայության արագության հարցերը:

Ucom ընկերությունը ՀՀ տարածքի բոլոր դպրոցների ինտերնետ մատակարարն է, 2013թ.-ին Ucom ընկերությունը սեփական նախաձեռնությամբ բարձրացնում է դպրոցների ինտերնետ հասանելիության արագությունները: ՀՀ կրթական ցանցում ներգրավված են 1422 դպրոցներ` իրենց կապի սարքավորումներով, տեղային համակարգչային ցանցերով և ավելի քան 16.000 համակարգիչներով: Դպրոցները ապահովված են Ucom-ի մինչև 2 Մբթ/վ ինտերնետով: Երևան քաղաքի բոլոր դպրոցները կարճ ժամանակահատվածի ընթացքում Ucom-ի նախաձեռնությամբ կունենան մինչև 20 Մբթ/վ ինտերնետ: