Facebook-ը գործարկել է անվճար զանգերի ֆունկցիա iPhone օգտագործողների համար

Facebook սոցիալական ցանցը իր Facebook Messenger-ի iPhone տարբերակում ավելացրել է ֆունկցիա, որը հնարավորություն է տալիս անվճար զանգահարել այլ iPhone օգտագործողներին: Facebook-ի ադմինիստրացիան նշել է, որ աշխատում է այս ֆունկցիան Android և BlackBerry օգտագործողներին նույնպես հասանելի դարձնելու ուղղությամբ:

Ֆունկցիան ակտիվացնելու համար անհրաժեշտ է ընդամենը բացել Facebook ընկերոջ հետ զրույցը և սեղմել “i” նշանի վրա և ընտրել «Անվճար զանգ»-ը: Այպես հնարավոր կլինի զրուցել միայն այն ընկերոջ հետ, ով նույնպես ունի Facebook Messenger-ն իր iPhone-ում: Նշենք, որ այս ֆունկցիան, առայժմ, գործում է միայն ԱՄՆ-ի iPhone օգտագործողների համար: