Instagram-ում օրական հրապարակվում է 40 մլն. լուսանկար

Ճանաչված Instagram ֆոտոծառայության ամսական այցելությունները կազմում է 90մլն. օգտագործող, այս մասին հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Ինչպես գրում է All Things Digital-ը, նման տեղեկություն ֆոտոծառայությունը հայտնում է առաջին անգամ:

Instagram-ը չի պարզաբանում, թե որքան օգտագործողներ ունի օրական, սակայն նշում է, որ օգտագործողները սոցցանց են վերբեռնում է օրական 40 մլն. լուսանկար: Բացի դրանից, յուրաքանչյուր վայրկյան Instagram-ում հրապարակվում է 1000 մեկնաբանություն և 85 000 like:

Ֆոտոծառայության համահիմնադիր Կեվին Սիստրոմը հայտնել է, որ Instagram-ի օգտագործողների թիվը կայունօրեն աճում է: