Ամանորին Beeline-ը սպասարկել է ավելի քան 11 մլն. զանգ

«ԱրմենՏել» ընկերությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ամբողջ տարածքում ընկերության բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան ինչպես ամանորյա գիշերն, այնպես էլ հաջորդող հանգստյան օրերին:  Խափանումներ չեն գրանցվել  ոչ ֆիքսված և ոչ էլ բջջային ցանցերի աշխատանքում: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

2012թ-ի դեկտեմբերի 31-ին և 2013թ-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Beeline ցանցը սպասարկել է  ավելի քան 11.7 մլն. զանգ: Նույն ժամանակահատվածում Beeline բջջային ցանցի բաժանորդներն ուղարկել են ավելի քան 600 հազար SMS հաղորդագրություն:

Նշենք, որ ընկերության տվյալների փոխանցման կապուղիներով վերը նշված ժամանակահատվածում ստացվել/փոխանցվել է ավելի քան 188 ՏԲ  տվյալ: Այդ ծավալը գրեթե համարժեք է երեք միլիոն հատոր «Բրիտանիկա» (Britannica) պատկերազարդ հանրագիտարանի և գրեթե հինգ անգամ գերազանցում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահպանվող տեղեկատվության ծավալը: