Google+-ը Twitter-ից ճանաչված է

Համաձայն Trendstream հետազոտական ընկերության վիճակագրության 2012թ. 4-րդ եռամսյակում Google+ սոցցանցը դարձել է աշխարհի 2-րդ ճանաչված հարթակը: Առաջին տեղում Facebook-ն է: Իսկ 3-րդ և 4-րդ հորիզոնականներում վիդեոպորտալ YouTube-ն է և միկրոբլոգային հարթակ Twitter-ը:

Ակտիվ օգտագործողների քանակը Facebook-ում կազմում է 693մլն., իսկ Google+-ում՝ 343մլն: Պետք է նշել, որ ակտիվ օգտագործողների քանակը տարբերվում է ընդհանուր օգտագործողների քանակից: