Orange Armenia -1 դրամ զանգերի, SMS-ների ու GPRS-ի համար, նոր անսահմանափակ ինտերնետի փաթեթներ

Այսօր Orange-ը հանդես եկավ մի շարք նորարարական ու գրավիչ առաջարկներով` բաժանորդներին առաջարկելով գարունը դիմավորել նոր ծառայություններով:

Այսպիսով, Orange-ը մեկնարկեց հատուկ՝ Orange Մեկ կանխավճարային սակագնային պլանը, որը թույլ է տալիս հաղորդակցվել՝ առանց մտածելու սակագնի մասին: Այն բաժանորդները, ովքեր կմիանան Orange-ին մինչև մայիսի 15-ը, կստանան բացառիկ հնարավորություն զանգահարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու Orange-ի բոլոր բաժանորդներին ընդամենը 1 դրամով, ինչպես  նաև օգտվելու facebook.com, odnoklassniki.ru, vkontakte.ru, linkedin.com, hayland.am, twitter.com և orangeblog.am սոցիալական ցանցերից 1 դրամ/ՄԲ սակագնով: Այս բացառիկ սակագնից օգտվելու համար Orange Մեկ սակագնային պլանի բաժանորդները պարզապես պետք է հաշիվը լիցքավորեն 500 դրամով, ինչը թույլ կտա նշված սակագներից օգտվել 7 օր շարունակ: Նույն 1 դրամ սակագինը կգործի նաև 1000 դրամ լիցքավորելու դեպքում՝ այս անգամ արդեն 15 օր շարունակ: Նշված ժամկետի ավարտից հետո, մինչև հաջորդ լիցքավորումը, կգործեն հետևյալ ստանդարտ սակագները. 15 դրամ/րոպե ցանցի ներսում զանգերի և 35 դրամ/րոպե՝ այլ օպերատորների բաժանորդներին զանգահարելու համար:

Orange Մեկը նաև լավագույն սակագնային պլանն է շարժական ինտերնետից օգտվելու համար, քանի որ մշտապես գործում է բացառիկ  5 դրամ/ՄԲ սակագին շարժական ինտերնետից օգտվելու համար` ցանկացած կայք մուտք գործելիս:

Լավ անակնկալները նաև ներկայիս բաժանորդների համար են. այսօրվանից Orange Խոսենք կանխավճարային ծառայության Իմ ընկերները, Իմ ժամանակը, Իմ երկիրը, Իմ համարները և Պարզ սակագնային պլանների բոլոր բաժանորդները կարող են ընտրել նոր անսահմանափակ տարբերակներ՝ անսահմանափակ SMS-ներ Orange ցանցի ներսում կամ անսահմանափակ մուտք բջջային ինտերնետ: Այս տարբերակները կարելի է ակտիվացնել 1 կամ 7 օրվա համար համապատասխանաբար 100 կամ 500 դրամի դիմաց՝ հավաքելով *129#: Ներկայացված տարբերակները գալիս են լրացնելու արդեն իսկ առաջարկում ներառված անսահմանափակ զանգերի տարբերակը, որը հասանելի է նշված բոլոր սակագնային պլաններին՝ բացառությամբ Պարզ սակագնային պլանի:

«Orange Մեկ առաջարկը միագամայն նոր խոսք է Հայաստանի հեռահաղորդակցային շուկայում: Այն թույլ է տալիս նրանց, ովքեր երբեք չեն փորձել մեր ծառայությունները, միանալ 600,000 բաժանորդներից բաղկացած մեր մեծ Orange ընտանիքին: Վստահ ենք, որ այսօր մեզ մոտ շատերը կգտնեն այն, ինչ ակնկալում են օպերատորից՝ սակագներ և տարբերակներ, որոնք թույլ են տալիս անհոգ հաղորդակցվել», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: