ՎիվաՍել-ՄՏՍ – Միացեք ինտերնետին և ստացեք նվեր՝ 1500 ՄԲ և 1500 րոպե

Մարտի 8-ից ապրիլի 7-ը բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ», «Home-Zone Turbo», «Office-Zone» կամ «Internet Express» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին առնվազն մեկ տարով, կարելի է ստանալ տոնական նվեր՝ 1500 ՄԲ ինտերնետ և 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ` բաժանորդի նախընտրած կանխավճարային քարտի համար:

Բաժանորդագրվելիս կտրամադրվի տոնական փաթեթի հատուկ նույնականացուցիչ: Նվեր փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կանխավճարային համարից ուղարկել հետևյալ հրահանգը.  *888*ինտերնետային քարտի համարը*նույնականացուցիչ#.  Օրինակ՝ *888*093298888*123456#.

Ի դեպ, «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլաններից մեկին բաժանորդագրվելիս «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը տրամադրվում է անվճար:

Ծանոթություն

  • Տոնական փաթեթն ակտիվացնելիս՝ ինտերնետի և ներցանցային խոսելաժամանակի ընթացիկ այլ փաթեթները զրոյանում են:
  • Տոնական փաթեթը կարելի է ակտիվացնել ինտերնետային սակագնային պլանին բաժանորդագրվելուց 15 օր անց՝ 45 օրվա ընթացքում:
  • Տոնական փաթեթը հնարավոր է սպառել ակտիվացման օրվանից սկսած 90 օրվա ընթացքում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: