ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնում է ցանցի ընդլ այնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Շիրակի մարզում իրականացվում են ընկերության բջջային ցանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքներ`  թողունակությունը մեծացնելու եւ հնարավորություններն ընդլայնելու նպատակով: Նորարարությունների առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնած աշխատանքները նպատակ ունեն բավարարել տեխնոլոգիաների նկատմամբ` շուկայի ակնկալիքներն ու աճող պահանջարկը:

Ցանցի կատարելագործման աշխատանքներով պայմանավորված`ս.թ. մարտի 23-ից մինչև ապրիլի կեսն ընկած ժամանակահատվածում հնարավոր են որոշ անհարմարություններ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ծառայություններից օգտվելու ժամանակ:

Բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով, ցանցի կատարելագործման աշխատանքները կիրականացվեն կեսգիշերից հետո:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավաստիացնում է, որ վերը նշված բոլոր աշխատանքներն կիրականացվեն հնարավորինս արագ: Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկող անձնակազմը մշտապես կլինի բաժանորդների տրամադրության տակ` անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Վերը նշված աշխատանքմերը կիրականցվեն Գյումրիում, ինչպես նաև Շիրակի մարզի գյուղերում և բնակեցված այլ տարածքներում: