«ԱրմենՏել»-ը մեկնարկում է «Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է «Twitter SMS-ի միջոցով»  ծառայության մեկնարկի մասին: Միանալով այս ծառայությանը`  Beeline բջջային կապի բաժանորդները կարող են հետևել Twitter միկրոբլոգերում գրված նորություններին և շփվել ընկերների հետ կարճ հաղորդագրությունների միջոցով:

Բջջային հեռախոսներից ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել հաղորդագրություն Start տեքստով  40404 կարճ համարին և այնուհետ հետևել պատասխան հաղորդագրությունում նշված ցուցումներին:

Twitter-ում կարելի է տեղադրել հաղորդագրություն ուղարկելով թվիթի տեքստը 40404 կարճ համարին: Մեկ ելքային հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ մուտքային հաղորդագրություններն անվճար են:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2012թ. աշնանը գործարկեց «ВКонтакте»  և «Одноклассники»  SMS ծանուցում  ծառայություններն, իսկ ավելի վաղ նման ծառայություն գործարկվեց Facebook սոցիալական ցանցի համար,  ինչպես նաև  Beeline բաժանորդներին հնարավորություն ընձեռվեց  օգտվել 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունից: 2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվել է «Мой Мир» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը:

«Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը կարելի է նաև ակտիվացնել Twitter-ի օգտատերի անձնական էջի կարգավորումների միջոցով: Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am և www.twitter.com կայքերում: