Երևակայության Գավաթ 2013 մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հրավիրում է բոլոր երիտասարդների, ովքեր խելացի են, ստեղծագործ ու համարձակ, մասնակցելու Երևակայության Գավաթ 2013 մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 2-ին ժ. 18.00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:

Երևակայության գավաթը Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների շրջանակում իրականացվող ամենամյա համաշխարհային ուսանողական մրցույթ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին օգտագործել իրենց երևակայությունը, խանդավառությունն ու ստեղծագործական միտքը՝ գլոբալ խնդիրների լուծման համար տեխնոլոգիական նորարարություն առաջարկելու համար:

Միգուցե հենց դուք բարձրացնեք Հայաստանի դրոշը Սանկտ-Պետերբուրգում 2013 թվականի հուլիսին: Բոլոր նրանց, ում հետաքրքրում է այս մրցույթը, սիրով հրավիրում ենք մեր գրասենյակ՝ պատմելու մրցույթի մասին և լսելու ձեր հարցերը: Տեղեկատվական հանդիպմանը գրանցվել կարող եք հետևյալ հղումով https://www.facebook.com/events/508926379145351/