«ԱրմենՏել» ընկերության «Եղի´ր առցանց» ծառայությունը թույլ կտա անվճար օգտվել սոցիալական ցանցերից

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է «Եղի´ր առցանց»  ծառայության մեկնարկի մասին: Միանալով այս ծառայությանը`  Beeline բջջային կապի բաժանորդները հնարավորություն կունենենան շփվել  Facebook, ВКонтакте և Одноклассники սոցիալական ցանցերում բոլորովին անվճար` օգտվելով նշված սոցիալական ցանցերի շարժական տարբերակներից ու հավելվածներից:

«ԱրմենՏել» ընկերությունը նորարարական մոտեցումների շնորհիվ մշտապես կատարելագործում և ընդլայնում է մատուցվող ծառայությունների տեսականին: «Եղի´ր առցանց»  ծառայությունը հատկապես ժողովրդականություն կվայելի Հայաստանում արագորեն աճող սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Հանդիսանալով նորարարությունների առաջատարը` «ՎիմպելԿոմ»-ը համագործակցում է աշխարհի խոշորագույն ինտերնետ ռեսուրսների հետ, և այս համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք Հայաստանում մեկնարկել շարժական կապի ամենաժամանակակից ծառայությունները»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

«Եղի´ր առցանց»  ծառայության միացումը կարելի է իրականացնել հետևյալ եղանակներով` զանգահարելով 067499 համարին, ուղարկելով 99 տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին կամ հավաքելով  *110*99#  հրահանգը:

Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային» և «Անսահմանափակ» սակագնային փաթեթների և «Ստեպ» ՍՓ-ների բաժանորդներին: Ծառայությունը չի գործում ռոումինգում և չի տարածվում «Opera-Mini» բրաուզերի միջոցով սոցիալական ցանցերի շարժական տարբերակներ այցելելիս:

Մինչև 2013թ.-ի մայիսի 31-ը ներառյալ Beeline բջջային կապի բաժանորդները կարող են ծառայությունն ակտիվացնել անվճար  և առանց վերաակտիվացման անհրաժեշտության: Անցնելով այլ ինտերնետ ռեսուրսներ,  ինչպես նաև ֆոտո, վիդեո կամ խաղեր ներբեռնելիս օգտագործված ինտերնետի ծավալը հաշվարկվում է բաժանորդի սակագնային փաթեթի համաձայն:

«Եղի´ր առցանց»  ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում: