«ԱրմենՏել»-ը մեկնարկում է «Սուպեր Վիզա» նոր ծառայություն ռոումինգում գտնվող բաժանորդների համար

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Սուպեր Վիզա» նոր ծառայություն մեկնարկի մասին Beeline բջջային բաժանորդների համար: Ծառայությունը հասանելի է միայն «ԱրմենՏել» ՓԲԸ կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին: Վճարելով օրական 800 դրամ` մեր բաժանորդները, գտնվելով ռոումինգում և միանալով «Սուպեր Վիզա» ծառայությանը, կարող են զանգահարել Հայաստան և տեղական ուղղություններով, ինչպես նաև ստանալ զանգեր բոլոր տեղական և միջազգային ուղղություններով օրվա ընթացքում 20 րոպե զրոյական տարիֆով: Զանգերի արժեքը օրվա ընթացքում 21-րդ րոպեից սկսած կազմում է 40 դրամ:

«ԱրմենՏել» ընկերության նոր առաջարկն երկրից դուրս գտնվող մեր բաժանորդների շփումը դարձնում է ավելի հարմարավետ և հաճելի: «Սուպեր Վիզա» ծառայության շնորհիվ մեր բաժանորդները, գտնվելով ռոումինգում, կունենան անհամեմատ մատչելի կապ, որն էլ հնարավորություն կընձեռի նրանց միշտ լինել կապի մեջ իրենց ընկերների և բարեկամների հետ»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Օրվա ընթացքում զանգեր չկատարելու և չստանալու դեպքում ծառայության համար վճար չի գանձվում: Եթե զանգը սկսվել է մեկ օր և ավարտվել հաջորդ օրը, ապա վճարը գանձվում է 2 օրվա համար: Օրական վճարի դիմաց տրամադրվող րոպեները կարող են օգտագործվել մինչև օրվա վերջ: Րոպեների գործողության ժամկետը որոշվում է Հայաստանի ժամանակով:

Ծառայության գործողության ժամկետը 20 օր է: Բաժանորդը կարող է ակտիցանել/ապաակտիվացնել ծառայությունն այնքան անգամ, որքան ցանակնում է: «Սուպեր Վիզա» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *400# հրահանգը, իսկ ապաակտիվացնելու համար` *401# հրահանգը:

«Սուպեր Վիզա» ծառայությունը «ԱրմենՏել» ընկերության բաժանորդների համար հասանելի է, Վրաստանում, Իտալիայում և ԱՊՀ այն երկրներում որտեղ հասանելի են Beeline, Kyivstar և Wind Italy ցանցերը: Ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում: