ՌոսՏելեկոմը մուտք է գործում շուկա՝ Գերարագ ինտերնետն և հեռախոսակապն արդեն իսկ հասանելի են Կապան քաղաքում

Կապան քաղաքի բնակիչները այսուհետ ոչ միայն կկարողանան օգտվել Ռոստելեկոմ գերարագ ինտերնետի և հեռախոսակապի ծառայություններից, (շուտով նաև հեռուստատեսության), այլ նաև մայիսի 2-ից կկարողանան այցելել ծառայությունների և սպասարկման բարձրակարգ սրահ Շահումյան 20 հասցեով:

Վերջապես Կապան քաղաքը ևս կունենա գերարագ ինտերնետ օպտիկական մանրաթելի միջոցով. ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ առաջին ընկերությունն է, որ Կապանում կառուցել է գերժամանակակից օպտիկա-մանրաթելային ցանց:

Ռոստելեկոմը ևս մեկ անակնկալ է մատուցել Կապանի բնակիչներին՝ քաղաքապետարանի հետ կնքվող հուշագրի շրջանակներում ընկերությունն անվճար WiFi ինտերնետով է ապահովելու Կապանի թվով 4 (չորս) այգիներ, ուր բնակիչները կկարողանան լիարժեք վայելել իրենց հանգիստը:

Ռոստելեկոմի և Կապանի քաղաքապետարանի միջև կնքված հուշագիրը, որ ստորագրվեց սպասարկման սրահի բացումից հետո, նպատակ ունի զարգացնելու ՀՀ Սյունիքի մարզի հեռավոր այս քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաներն ու հեռահաղորդակցության ոլորտը, ինչը կարևոր դեր ու ռազմավարական նշանակություն ունի քաղաքի (նաև մարզի) տնտեսական զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և հասարակության միջին խավի ձևավորման ապահովման գործում:

2013թ-ի ընթացքում համագործակցության հիմնական ուղղություններից են լինելու Կապան քաղաքում ՏՏ և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծումն ու ամրապնդումը, Կապան քաղաքի չորս այգիներում անվճար WiFi ցանցի կառուցումն ու սպասարկումը, կրթական և այլ կարևոր ծրագրեր:

Ռոստելեկոմի ծառայությունների և սպասարկման սրահներ գործում են հանրապետության տարբեր քաղաքներում՝ Աբովյանում, Գյումրիում, Աշտարակում, Վանաձորում, Չարենցավանում, ուր գերարագ ինտերնետի, հեռախոսակապի և շուտով նաև հեռուստատեսության ծառայություններին բաժանորդագրվելուց բացի բնակիչները կարող են ձեռք բերել համակարգիչներ և ժամանակակից ակսեսուարներ:

Ռոստելեկոմը մեծապես կարևորում է Կապան քաղաքում սպասարկման սրահի գործարկումը և հրավիրում քաղաքի բոլոր բնակիչներին բաժանորդագրվելու: