ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է անսահմանափակ ինտերնետ` կանխավճարային բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր` «BIT» ծառայությունը, որի շնորհիվ կանխավճարային բաժանորդները կարող են բջջային հեռախոսից օգտվել անսահմանափակ ինտերնետից` ֆիքսված գումարի դիմաց:

«BIT» ծառայության գործողության ժամկետն է 30 օր, իսկ ակտիվացումն արժե 2500 դրամ: Տրամադրվող անսահմանափակ ինտերնետի առավելագույն արագությունն է 384 Կբիթ/վրկ: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*30#, իսկ կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *777# հրահանգը: