ՎիվաՍել-ՄՏՍ-ի «BIT անսահմանափակ» ծառայությունն` այժմ նաև 1 օրով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «BIT անսահմանափակ» ծառայությունն այժմ կարելի ակտիվացնել նաև 1 օրով: Նոր՝ «BIT1» տարբերակը կանխավճարային բաժանորդներին տրամադրում է անսահմանափակ ինտերնետ հեռախոսից հենց այն օրերին, երբ անհրաժեշտ է՝ օրական ընդամենը 100 դրամով:

Հավաքելով *777*1#՝ կարելի է ակտիվացնել ծառայությունը և վայելել անսահմանափակ ինտերնետը 24 ժամ շարունակ: Այս տարբերակով տրամադրվող ինտերնետի առավելագույն արագությունն է 256 Կբիթ/վրկ:

Հիշեցնենք, որ «BIT անսահմանափակ» ծառայությունն առաջարկվում է նաև «BIT30» տարբերակով` 30 օր գործողության ժամկետով և 2500 դրամ արժողությամբ: