ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրեց «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» հետվճարային սակագնային պլանը, որի շնորհիվ ինտերնետը երեխաների համար դառնում է միայն նոր գիտելիքի, աշխարհը ճանաչելու և զարգացման միջոց՝ զերծ անցանկալի և վտանգավոր բովանդակությունից:
Օգտվելով «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» փաթեթից` բաժանորդը հնարավորություն է ստանում վերահսկելու դիտվող կայքերը՝ սահմանափակելով երեխաների մուտքն իրենց համար չնախատեսված էջեր:
Ավելին, սակագնային պլանին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կստանա «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմ՝ արտոնյալ պայմաններով:
Երեխաների համար ոչ պատշաճ կամ վտանգավոր բովանդակություն պարունակող կոնտենտի հասանելիությունը սահմանափակող, անվտանգ ինտերնետի ապահովման պատրաստի գործիքների՝ հատուկ սակագնային պլանի միջոցով ընտանիքներին և կրթական հաստատություններին առաջարկելը համահունչ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ երեխաների համար անվտանգ առցանց միջավայր և նրանց ներդաշնակ ու առողջ զարգացում ապահովելու վճռականության հետ:
«ՄՏՍ կոնեկտ սահամանափակ» փաթեթի տրամադրման պայմաններ |
| |
Ամսավճար | 5500 դրամ |
|
Գերարագ ինտերնետի փաթեթ | 5 ԳԲ Մինչև 22 Մբիթ/վրկ ներբեռնում և վերբեռնում | |
Ինտերնետի արագությունը գերարագ փաթեթի սպառումից հետո | 256 Կբիթ/վրկ ներբեռնում և վերբեռնում | |
Մոդեմներ | ՄՏՍ կոնեկտ դայմոնդ (14.4 Մբիթ/վրկ) անվճար ՄՏՍ կոնեկտ E353 (21.6 Մբիթ/վրկ) անվճար (մինչև 30.06.2013) | |
SMS-ի սակագներ | 5 դրամ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
20 դրամ այլ ուղղություններով | |
Երաշխիքային կանխավճար | 5500 դրամ |
|